ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
07.12.2012 | 23:53

Իսրայելական Էլիաթ քաղաքում ընթացող ծանրամարտից Եվրոպայի քսան եւ քսաներեք տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանից մրցահարթակ է դուրս եկել քսաներեքամյա Տիգրան Կարապետյանը: Նա ներկայացրել է 85 կիլոգրամ քաշային կարգը: Հաջողությամբ ավարտելով հրում վարժության բոլոր երեք մոտեցումները՝ մեր մարզիկը կանգնել է արծաթի արժեք ունեցող սահմանային 153 կիլոգրամի վրա: Վատ չի եղել Տիգրանի մրցույթը և հրում վարժությունում: Այստեղ միայն անձնական քաշն է խանգարել ծանրորդին փոքր բրոնզին տիրանալուն: Սակայն ամենաուրախալին, հարկավ, Տիգրան Կարապետյանի մեծ արծաթն է (342=153+189), աշխարհի փոխչեմպիոն հռչակվելը: Տեղեկացնենք, որ ուժեղագույնների տասնյակում մենք ունեցել ենք ևս մեկ հայ մարզիկ: Ճիշտ է, համեստ է եղել Հոլանդիան ներկայացնող Կարեն Թովմասյանի մասնակցությունը, սակայն հուսանք, որ ժամանակի հետ կգա փորձառությունն ու շատ շուտով միջազգային մրցահարթակում կունենանք ևս մեկ մրցունակ մարզիկ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ